Հայալեզու սպորտի նորություններ`HaySport - Главная страница
 Главная страница  |  Форум  |  Каталог статей  |  Каталог файлов
Напоминание пароля Регистрация
Меню сайта
Չատ
200
Վերջին մեկնաբանութ

«Նապոլին» հաղթեց «Նովարային»

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Նովարայի» նկատմամբ:

Հանդիպումն ընդհատվեց հենց առաջին րոպեին, քանի որ գլխավոր մրցավարը վնասվածք ստացավ, և վերսկսվեց միայն 10 րոպե անց: Հենց առաջին խաղակեսում Պաոլո Կաննավարոն ու Էդինսոն Կավանին գրավեցին հյուրերի դարպասը և վճռեցին հանդիպման ելքը:

Օրվա մյուս խաղում «Կատանիան» 2:0 հաշվով պարտության մատնեց «Ատալանտային»:

«Նապոլի» (Նեապոլ) – «Նովարա» (Նովարա) – 2:0

գոլերը` Կավանի, 21 (1:0); Կաննավարո, 37 (2:0)

«Կատանիա» (Կատանիա) – «Ատալանտա» (Բերգամո) – 2:0

գոլերը` Գոմես, 30 (1:0); Սեյմուր, 85 (2:0)
Ավելացրել է: Admin Դիտումներ: 110 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Գվարդիոլա. Մենք մնում ենք այն, ինչ կայինք

Իսպանիայի չեմպիոնի կոչմումը գործնականում ապահովեց Մադրիդի «Ռեալը»՝ հյուրընկալվելիս 2:1 հաղթելով իր հիմնական մրցակից «Բարսելոնային»:



Հանդիպումից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան շնորհավորել է մրցակցին. «Առաջինը, ինչը ես կցանկանայի անել՝ շնորհավորել Մադրիդին այստեղ տոնած հաղթանակի ու չեմպիոն դառնալու կապակցությամբ:

Մենք լավ էինք խաղում, բայց հաճախակի գնդակի կորուստն իր դերը խաղաց: Հաշիվը հավասարեցնելով մենք չգիտեք ինչու հանգստացանք: Մենք շատ լավ էինք նայվում երկրորդ խաղակեսում, բայց «Ռեալը» ֆիզիկապես շատ լավ է պատրաստված ու դա որոշիչ դեր խաղաց: Մենք մնում ենք այն, ինչ կայինք: Այժմ պետք է մոռանանք առաջնությունը ու ամբողջությամբ կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի վրա:

Մենք ամեն ինչ արեցինք, որ հաղթենք. Ստեղծում էինք ազատ գոտիներ՝ ուղարկելով այնտեղ գնդակները, բայց ինչ-որ բան չէր հերիքում»:
Ավելացրել է: Admin Դիտումներ: 132 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Բերեզովսկին պահեստայինների թվում էր

Մոսկվայի «Դինամոն» Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 40-րդ տուրի շրջանակներում ընդունել էր ԲԿՄԱ-ին: Սիլկինի սաները հաղթեցին Սլուցկու սաներին՝ 1:0 հաշվով:



Ռոման Բերեզովսկին պահեստայինների նստարանին էր: Դինամոյականների դարպաապահ Շունինը արժանացավ բարձր գնահատականի:
Ավելացրել է: Admin Դիտումներ: 107 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Դորտմունդի «Բորուսիան»` 8-րդ անգամ Գերմանիայի չեմպիոն

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ Մյունխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ և, առաջնության ավարտից 2 տուր առաջ անհասանելի դառնալով Մյունխենի «Բավարիայի» համար, երկրորդ տարի անընդմեջ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն:

Յուրգեն Կլոպպի թիմից չեմպիոնական գնդակների հեղինակներ դարձան Իվան Պերիշիչն ու Սինձի Կագավան:

Ընդհանուր առմամբ սա դորտմունդցիների 8-րդ չեմպիոնական տիտղոսն էր:

«Բորուսիա» (Դորտմունդ) – «Բորուսիա» (Մյունխենգլադբախ) – 2:0

գոլերը` Պերիշիչ, 23 (1:0); Կագավա, 59 (2:0)

Ավելացրել է: Admin Դիտումներ: 123 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

El Classico... Հիդդինգի սցենարով

Մադրիդի «Ռեալը» մեկ տարվա ընդմիջումից հետո վերջապես կարողացավ իսպանական Լա լիգայի առաջնությունում հաղթել «Բարսելոնային»: Եվ դա արեց առաջնության թերևս ամենակարևոր պահին, երբ մադրիդցիներ թիկունքում արդեն զգացվում էր «կապտանռնագույնների» շնչառությունը, երբ շատերն արդեն մտովի երեք միավոր էին գումարում կատալոնացիներին և նայում խաղացանկին` տեսնելու, թե արդյո՞ք մադրիդյան ակումբը մնացած հանդիպումներից որևիցե մեկում միավոր կկորցնի, թե ոչ:

Հաղթանակի հասնելու համար «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս անգամ որոշեց նոր հեծանիվ չհորինել: Պորտուգալացին ընտրեց «Հիդդինգի մոդելը», որը հանճարեղ հոլանդացին, գլխավորելով Լոնդոնի «Չելսին», կիրառեց 3 տարի առաջ Չեմպիոնների լիգայի կիսազրափակչում:

Որ այս մոդելն ամենևին էլ անթերի չէ, Մոուրինյոն շատ լավ գիտակցում էր, սակայն դա մինչ այժմ կիրառված մարտավարություններից միակ հակաթույնն էր, որով կարելի էր զսպել Խոսեպ Գվարդիոլայի սաների առանց այդ էլ մեծ ախորժակը:

2009թ.-ին, երբ ամբողջ աշխարհը հիանում էր Խավի-Ինիեստա-Մեսսի հիանալի ... Читать дальше »
Ավելացրել է: Admin Դիտումներ: 124 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Ռեալ չեմպիոն

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ:

Հյուրերից աչքի ընկան Սամի Խեդիրան և Կրիշտիանո Ռոնալդուն, «Բարսելոնայի» միակ գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Ալեքսիս Սանչեսը:

Առաջնության ավարտից 5 տուր առաջ երկու թիմերի միջև տարբերությունը դարձավ 7 միավոր:

«Բարսելոնա» (Բարսելոնա) - «Ռեալ» (Մադրիդ) 1:2

գոլերը` Խեդիրա 17' (0:1), Սանչես 70' (1:1), Ռոնալդու 73' (1:2)
Ավելացրել է: Admin Դիտումներ: 156 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Շախմատ. Կրամնիկը Արոնյանի հետ մրցամարտը սկսում է սպիտակ խաղաքարերով

Շաբաթ օրը` ապրիլի 21-ին, Ցյուրիխում կմեկնարկի Վլադիմիր Կրամնիկ - Լևոն Արոնյան մարզումային մրցամարտը` բաղկացած դասական շախմատի 6 պարտիայից: 1-ին տուրում, որը կսկսկվի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին, աշխարհի նախկին չեմպիոն՝ Կրամնիկը կխաղա սպիտակ ֆիգուրներով: Երեկ կայացած վիճակահանության ժամանակ նման գույնի խաղաքարեր է հանել կրամնիկի դուստրը՝ Դարյան:

Նկատենք, որ ըստ մրցակարգի, եթե մասնակիցները դասական շախմատի պարտիայում 3 ժամից շուտ են ոչ-ոքիի համաձայնվեն, ապա նույն օրը ստիպված կլինեն արագ շախմատի լրացուցիչ պարտիա էլ խաղալ, որը ընդհանուր հաշվարկի մեջ չի մտնի:

Հավելենք նաև, որ այս շախմատիստների միջև մինչ այժմ անցկացված դասական շախմատի 16 պարտիաներից 4-ում հաջողությունն ուղեկցել է Կրամնիկին, 11-ում ոչ-ոքի է գրանցվել, և միայն մեկ անգամ հաղթել է Արոնյանը:

Փոխարենը Արոնյանը աշխարհի նախկին չեմպիոնին 4:2 հաշվով պարտության է մատնել 2007թ.-ի մայիսին Երևանում կազմակերպված արագ շախմատի մրցամարտում:
Ավելացրել է: Admin Դիտումներ: 121 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Յոհան Կրոյֆ. «Խավին, Ինյեստան ու Գվարդիոլան չէին աճի «Բարսելոնայից» դուրս»

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը ֆրանսիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում խոսել է կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի և թիմի մի քանի ֆուտոբլիստենրի մասին: Լեգենդար հոլանդացին մասնավորապես անդրադարձել է նրանց պրոֆեսիոնալ կարիերայի աճին:

- Եթե Անդրես Ինյեստան, Խավի Էրնանդեսն ու ինքը` Գվարդիոլան խաղային ուրիշ թիմերում, ապա այսպիսի հաջողության չեին հասնի: Նրանց դեռ պատանեկան տարիներին ասում էին, որ նրանք չունեն բավարար ֆիզիկական որակներ, որպեսզի դառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ:

Երբ ես գլխավորեցի «Բարսելոնան», հետաքրքրվեցի, թե ովքեր են թիմի լավագույն սաները, ովքեր խաղում են երկրորդ կամ երրորդ թիմում: Ինձ մատնանշեցին Գվարդիոլային: Նա այն ժամանակ փոխարինման էր դուրս գալիս երկրորդ թիմի կազմում և խաղում էր երրորդի հիմնական կազմում: Ես նրան տեղափոխեցի առաջին թիմ, և նա սկսեց ինձ մոտ փոխարինման դուրս գալ: Իսկ արդեն մեկ տարի անց նա հիմնական կազմի ֆուտբոլիստ էր,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը:
Ավելացրել է: Admin Դիտումներ: 74 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Հայաստանի առաջնություն. 5-րդ տուր անոնս

Ապրիլի 21-ին և 22-ին կայանալիք ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումներից առաձնանում են, հատկապես ՀՀ գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցների մասնակցությամբ՝ «Գանձասար» - «Իմպուլս», և «Շիրակ» - «Փյունիկ» մրցամարտերը:

Կապանում կայանալիք խաղում հանդիպում են ընթացիկ մրցաշրջանում հաջող մեկնարկած ու առաջատարների խմբում գտնվող՝ «Գանձասարն» ու «Իմպուլսը»: Եթե Աբրահամ Խաշամանյանի սաներին անցկացրած 3 խաղերում հաջողվել է անառիկ պահել սեփական դարպասը, ապա Արմեն Գյուլբուդաղյանցի սաներն էլ առայժմ աչքի են ընկնում բարձր արդյունավետությամբ, ու այդ առումով առաջնության 8 մասնակիցների մեջ ունեն լավագույն արդյունքը՝ 3 խաղում՝ 8 գնդակ:

Հետաքրքիր է, որ մինչ այժմ այս թիմերի միջև անցկացված հանդիպումներում լիովին հավասարակշռություն է պահպանվում: Կողմերը 2-ական հաղթանակ են տարել, 4 խաղում էլ ոչ-ոքի է գրանցվել, իսկ գնդակների հարաբերությունը 7:7 է: «Իմպուլսը» անցյալ տարի մեկնարկած գավաթի 21-րդ խաղարկության քառորդ եզրափակչում կարողացավ պայքարից դուրս մղել (1:0, 1:0) «Գանձասարին»:
... Читать дальше »
Ավելացրել է: Admin Դիտումներ: 84 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն

Ֆերգյուսոնը բողոքել է ՖԻՖԱ-ից և ՈւԵՖԱ-ից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կասկած է հայտնել, որ ՖԻՖԱ-ն իրական քայլեր կձեռնարկի սիմուլյացիայի դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
«Սիմուլյացիայի դեմ պայքարի ծրագիրն ակումբներից կախված չէ։ Դա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի իրավասության տակ է։ Կան շատ խնդիրներ, որոնց համար դիմում ենք նրանց, սակայն այդպես էլ ոչ մի քայլ չի ձեռնարկվում։ Վերջին օրինակը կապված է գոլի էլեկտրոնային ֆիքսման հետ։ Ես կրկին չեմ կարծում, որ այս դեպքում էլ ինչ-որ բան կփոխվի և ինչ-որ գործողոթյուններ կձեռնարկվեն։ Կարող եմ հիշել միայն մեկ դեպք, երբ սիմուլյացիայի համար ինչ-որ մեկը պատժվել է։ Դա Ռիվալդոյի որակազրկումն էր 2002թ․-ի աշխարհի առաջնության ժամանակ», – ասել է սըր Ալեքսը։
Ավելացրել է: Admin Դիտումներ: 93 Մեկնաբանություններ: 0 Մանրամասն
1 2 3 4 5 6 »
Футбол Livescore
Ով Կհաղթի Կլասիկոյում
Всего ответов: 243
Admin
Репутация:0
Постов: 0
Файлов: 0
DOOPER
Репутация:0
Постов: 0
Файлов: 0
AdminAro
Репутация:0
Постов: 0
Файлов: 0
FanofFCB
Репутация:0
Постов: 0
Файлов: 0
MashMessi
Репутация:0
Постов: 0
Файлов: 0
Онлайн всего: 0
Гостей: 0
Пользователей: 0
Администрация не несет ответственность за содержащие файлы на данном портале.
Все материала принадлежат исключительно их владельцам.
© 2014 Copyright MyCorp © 2014
Создать сайт бесплатно